35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել          Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը       ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում    

20 հուն 2023 10:45

Կայի՞ն պատճառներներ այս երկու պաշտոնյաների համար՝ չայցելելու զոհերի հարազատներին ու վիրավորներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով, որը նվազագույնը այս իշխանությունների թույլ տված հանցավոր անփութության հետեւանք է, եթե չասենք՝ դիտավորության, երեկ ունեցանք 15 զոհ ու երեք ծանր վիրավոր։ Այդ զոհերի հարազատներին ու վիրավորներին ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր երեկվա դրությամբ այցելել, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Եթե Պապիկյանը, կարող ենք ասել, երես չուներ այցելելու, ապա Ավանեսյանը գոնե կարող էր այցելել Այրվածքաբանության կենտրոն ու անձամբ ծանոթանալ վիրավորների վիճակին։ Բայց չի արել, որովհետեւ տիկին նախարարը երեկ անմիջապես կառավարության նիստից հետո Փաշինյանի հրամանով մեկնել է Թեհրան՝  հունվարի 19-21-ը մասնակցելու Ազդեցիկ կանանց միջազգային ֆորումին։ Արդեն իրեն ազդեցիկ կին համարող Ավանեսյանը կարող էր գոնե նիստից առաջ՝ առավոտ վաղ կամ նույնիսկ գիշերը մի քանի րոպեով այցելել վիրավորներին, բայց «լայաղ չի արել»։ Ի դեպ, Ավանեսյանը «Սուրմալուի» դեպքից հետո էլ օրեր անց միայն գնաց տուժածներին տեսակցելու: Արսեն Թորոսյանը, օրինակ, նման առիթը կօգտագործեր հիմնովին փիառվելու համար»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր