Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

21 հուն 2023 19:21

ՆԱՏՕ-ի երկրները դեռ կզղջան...Մենք տեսնում ենք հակում դեպի մոլորություն, թե մարտի դաշտում Ուկրաինան հաջողության կհասնի

ՆԱՏՕ-ի երկրները դեռ կզղջան ուկրաինական հակամարտությունում իրենց ներգրավվածության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությանը:

«Այն (հակամարտությունը) իսկապես զարգանում է վերընթաց կերպով: Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների անուղղակի, իսկ երբեմն նաև ուղղակի ներգրավվածությունն այս հակամարտությունում: Մենք լսում ենք հայտարարություններ, որոնք վկայում են այս ներգրավվածության աճը շարունակելու քաղաքական կամքի գերակայության մասին:

Մենք տեսնում ենք հակում դեպի մոլորություն, դրամատիկ մոլորություն, թե մարտի դաշտում Ուկրաինան հաջողության հասնելու հնարավորություններ ունի: Սա արևմտյան հանրության դրամատիկ մոլորությունն է, որը կստիպի դեռ քանիցս զղջալ դրա համար», — հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում։

Պեսկովը նաև անդրադարձել է այն հրապարակումներին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը դեռ շարունակում է գործել:

Պեսկովը հավաստիացրել է, որ մասնակի զորահավաքի շրջանակներում անհրաժեշտ թվով մարդ Է հավաքագրվել: Իր հերթին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է ԵՄ-ի առանձին երկրների՝  Ուկրաինային ծանր տանկեր և մարտական սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին:

«Կարծում եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ են մարտական սպառազինություն և ծանր տանկեր, որոնք նրանք խնդրել են, և առանձին եվրոպական երկրներ պատրաստ են դրանք տրամադրել», — մեջբերում է Reuters գործակալությունը Բորելի խոսքերը։

Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում մեկնարկել է արևմտյան պետությունների պաշտպանության նախարարների հերթական՝ 8-րդ հանդիպումը, որում քննարկվում է Կիևին ցուցաբերվող հետագա օգնությունը, առաջին հերթին՝ Leopard տանկերի մատակարարման հարցը։

Նման մատակարարումներ կարող են տեղի ունենալ միայն այդ տանկերն արտադրող երկրի՝ Գերմանիայի համաձայնությամբ, սակայն Բեռնլինն առայժմ համաձայնություն չի տալիս դրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր