Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

23 հուն 2023 11:46

Չեղարկեցիք ավելի քան 8 տարվա արբանյակային ծրագիրը' հստակ ասելով, որ սպասվող պատերազմում մենք արբանյակ չպետք է ունենանք, գոնե Իրանի առաջարկած զենքերը բերեք

2020-ի պատերազմից 1.5 տարի առաջ Հայաստանի իշխանությանն առաջարկում էի հնարավորինս շուտ ավարտին հասցնել արբանյակի ծրագիրը, որ կարողանանք սպասվող պատերազմի ժամանակ ճշգրիտ կոորդինատներով դիմակայել թշնամու օդային հարձակումներին։


Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը չեղարկեց ավելի քան 8 տարվա արբանյակային ծրագիրը' շատ հստակ ասելով, որ սպասվող պատերազմում մենք արբանյակ չպետք է ունենանք։


Հասկանում եք, չէ՞, որ հայկական արբանյակը տալու էր թշնամու Բայրաքթար, Հարոպ ու Հերմես աթս-ների հստակ կոորդինատները, և մեր ՀՕՊ համակարգերը հեշտությամբ կոչնչացնեին դրանք։ Ուրիշներն այդպես են անում։


2020-ի պատերազմից 1 ամիս առաջ կրկին դիմեցի Հայաստանի իշխանությանը' առաջարկելով գոնե վարձակալել արբանյակը, քանի որ մեծ պատերազմը օրերի հարց է։


Չհերքելով ասածս' այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը պատճառաբանեց, թե փող չունենք։


Եղավ պատերազմ, եղավ այն, ինչի մասին ենթադրում էի։


Հետո մեր բերանը փակելու համար մի տուփ ուղարկեցին տիեզերք' անունը դնելով արբանյակ։ Իրականում դա ինքնախաբեություն է, այնտեղ ռազմավարական արբանյակ չկա։


Հիմա 2023 թվականն է։ 


Թուրքական ու ադրբեջանական զորքերը կուտակված են Հայաստանի 2 կողմում, մշակում ու փորձարկում են Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր ու Արարատ ներխուժելու տեղանքային պլաններ։ 


Կրկին դիմում եմ Հայաստանի դե ֆակտո իշխանություններին։


Գոնե ձեր պաշտոնները պահպանելու համար մի համատեղ զորավարժություն արեք Իրանի հետ։ Նրանք պատրաստ են։


Գոնե Իրանի առաջարկած զենքերը բերեք։


Մենք կկռվենք մինչև վերջին շունչը, մենք մեր պապերի թողած հողն ու մեր ընտանիքներին չենք թողնի թշնամու դիմաց անպաշտպան, բայց ձեր կանանց ու աղջիկներին թշնամին իրեն հարմար տարբերակներով օգտագործելու է, ինչքան էլ հիմա դավաճանական ծառայություններ մատուցեք։


Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր