Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

24 հուն 2023 12:20

Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին նոր առաքելություն կազմակերպելու ԵՄ-ի որոշման հետ

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Եվրամիության Խորհրդի՝ Հայաստան ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին որոշումը։ Այս մասին նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին նոր առաքելություն կազմակերպելու ԵՄ-ի որոշման հետ։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն նախկինի պես ամուր դիրքորոշում ունի նման գործունեության հանդեպ, ներառյալ սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմ հիմքով, եւ այդ գործունեությունը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացին վնաս հասցնելու նպատակով»,- նշվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

«Հայաստանում ԵՄ-ի առաքելության ծավալումը պետք է  ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի լեգիտիմ շահերը, իրականացվի այնպես, որպեսզի չխափանվի փոխադարձ վստահությունը։ Ադրբեջանական կողմը սպասում է, որ ԵՄ-ի առաքելության գործունեությունն սկսելու քննարկման գործընթացում առավելագույն զգուշություն կցուցաբերվի՝ անցյալի փորձից անհրաժեշտ դասեր քաղելու համար»,- նշվել է հայտարարությունում։

Փաստաթղթում նշվել է, որ Եվրամիության մոնիթորինգային գործունեությունը Հայաստանի տարածքում սկսվել է քաղաքացիական մոնիթորինգային առաքելության տեղակայմամբ՝ հետեւելով 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ ԵՄ Խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնագրին։ Ադրբեջանը համաձայնել է դրան՝ համարելով, որ այդ գործունեությունը կնպաստի կարգավորման գործընթացին»։

«Չնայած հստակ որոշված պարամետրերի եւ երկամսյա առաքելության նպատակների, որոնք համաձայնեցվել են բարձր մակարդակով, մոնիթորինգային առաքելության գործունեությունն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից լուրջ շեղումներով, ԵՄ-ի որոշ անդամ երկրների կանխակալ վերաբերմունքի պատճառով։ Դա, իր հերթին, անդրադարձել է ԵՄ-ում որոշումների ընդունման հավաստիության եւ թափանցիկության հանդեպ ընդհանուր վստահության վրա։ Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության ներկայությունը համընկել է Հայաստանի՝ երեք ուղղություններով կարգավորման գործընթացին, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի եւ ԵՄ Խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վնասելու փորձերի սաստկացմանը։ Այսպիսով, ակնկալիքները, որ ԵՄ-ի առաքելությունն ավանդ կներդնի կարգավորման ծրագրի առաջմղման գործում, չեն արդարացել։ Հաշվի առնելով Եվրամիության շահագրգռությունը՝ շարունակել իր ներկայությունը Հայաստանում երկամսյա քաղաքացիական առաքելության ավարտից հետո, Ադրբեջանը ցուցաբերել է բարի կամք ԵՄ-ի հետ խորհրդակցությունների ընթացքում, ինչպես նաեւ հստակ մյուս կողմին է հասցրել իր դիրքորոշումը, ակնկալիքները եւ մտավախությունները։ Մի շարք խորհրդակցությունների ընթացքում, որոնք իրականացրել է Ադրբեջանը ԵՄ-ի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում, նշվել է այն անհրաժեշտությունը, որ Հայաստանում ԵՄ-ի մասնակցությունն առաքելության միջոցով պատրվակ չէ, որպեսզի Հայաստանը շեղվի ստանձնած պարտավորությունները կատարելուց։ ԵՄ-ի ներկայության օգտագործումն ընդդեմ երկխոսության արդեն գոյություն ունեցող մեխանիզմների՝ վտանգավոր է, եւ դրանից պետք է խուսափել»,- նշվել է մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ առաքելության անհրաժեշտությունն առաջ է եկել անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր