Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

27 հուն 2023 15:12

Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի երկու պատվիրակներ` Էրկրին Գադիրլին ու Կոնուլ Նուրուլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Բելառուսի գործողությունները դատապարտող, նրանց քաղաքական և ռազմական առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ անող և Ուկրաինայի հարցով միջազգային քրեական տրիբունալ (դատարան) ստեղծելու կոչ անող բանաձևին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից:


«Վեհաժողովը նշում է, որ Բելառուսը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային, քանի որ թույլ է տվել օգտագործել իր տարածքը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Նրա դերն ու մեղսակցությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-շեշտվում է բանաձևում:


Վեհաժողովը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները, հաշվի առնելով դրանց բնույթը, մասշտաբը և ծանրությունը, հանդիսանում են ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում, մասնավորապես՝ ուժի կիրառման արգելքի: Բանաձևում ընդգծվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական և ռազմական առաջնորդները, ովքեր ծրագրել, նախապատրաստել, նախաձեռնել, իրագործել են այդ գործողությունները, և ովքեր ի վիճակի են եղել վերահսկելու կամ ղեկավարելու պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները, պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն։


«Վեհաժողովը վերահաստատում է իր միաձայն կոչը՝ անդամ երկրներին և Եվրոպայի խորհրդի դիտորդ պետություններին՝ ստեղծելու հատուկ միջազգային քրեական տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար»,-ասված է բանաձևում:


Ըստ բանաձևի՝ տրիբունալի իրավասությունը կսահմանափակվի Ուկրաինայի դեմ կատարված ագրեսիայի հանցագործությամբ և  կտարածվի Ռուսաստանի Դաշնության կողմից 2014 թվականի փետրվարին սկսված ագրեսիայի վրա: Իրավասությունների շրջանակում նշվում է նաև Բելառուսի առաջնորդների դերն ու մեղսակցությունը Ուկրաինայի դեմ ագրեսիային:


Ըստ ընդունված բանաձևի՝ տրիբունալի նստավայրը պետք է լինի Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանի և այլ միջազգային դատարանների ու հաստատությունների հետ համագործակցություն ապահովելու նպատակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր