Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից          Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր       Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան    

09 մայիս 2022 15:45

Ռուսական զորքերը հարձակման են պատրաստվում երկու ուղղություններով. Ուկրաինայի ԶՈՒ

Ռուսական զորքերը կենտրոնացնում են ուժերը և պատրաստվում գրոհել Իզյումի և Դոնեցկի ուղղություններով բնակավայրերը։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։

Ռուսների ամենամեծ ակտիվությունը նկատվում է Սլոբոժանսկի և Դոնեցկի ուղղություններում։ Միևնույն ժամանակ, մեծ է Ուկրաինայի ողջ տարածքով հրթիռային հարվածներ հասցնելու հավանականությունը։

«Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը կանխելու համար հակառակորդը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Բելգորոդի մարզում, կենտրոնացրել է մինչև 19 գումարտակային մարտավարական խմբեր», - նշում է Ուկրաինայի ԶՈՒ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր