Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

27 հուն 2023 16:17

Անգամ Փարիզում և Լոնդոնում Մալաթիայի յառմռկի նման հակահիգիենիկ բազարներ կան.Կրծկալի և հայրենիքի ընտրություն

Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.


«Անգամ Փարիզում և Լոնդոնում Մալաթիայի յառմռկի նման հակահիգիենիկ բազարներ կան,   ու դա երևի թե նորմալ է։
Բայց ոչ մի երկրում օրվա հացից պոտենցիալ զրկվող քաղաքացին չի նայի տեսախցիկի օբյեկտիվին ու դարավոր-գենետիկ հպարտությամբ չի ասի՝ «սոված էլ մնամ, էս լաթերս գրկած՝ էլի Նիկոլ եմ ընտրելու»։


Չկա երկիր, որտեղ ինտելեկտի հետ լրջագույն գոյաբանական կոնֆլիկտ ունեցող մարդկանց սուրու չլինի։ Բայց ոչ մի տեղ լրագրողի ուղիղ հարցին՝ «բա հայրենի՞ք ենք կորցնում», հպարտ, քարից հաց քամող, մեսրոպատառ հայը չի գրկի Մալաթիայի դախլին շարված իր լիպչիկներն ու լիպչիկ-հայրենիք դիլեմայում 10:0 չի կրի կրծկալը, որը էդ մի օրվա հացի թեմա պիտի փակի։


Չկա երկիր, որի քաղաքացին հենց տուպիկ ու սեկրետ ա ընկնում, երբ հանձնված Արցախի ու փլուզվող Հայաստանի մասին հարց են տալիս, վդրուգ հիշումա, որ դա քաղաքականությունա ու ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։


Իրանը օրվա կրծկալնա, ու հիմա 30-ամյա կրծկալային ավանդույթ ունեցող Մալաթիան փետրվարի 1-ից փակելու են, իսկ դա իր համար ամենամեծ քաղաքականությունն ա՝ чуть ли не՝ Զբիգնև Բժեզինսկի։


Եվ հիմա իմ լրագրող ընկերները Մալաթիայի յառմռկա ընկած՝ մարդ են պեղում, որ գոնե լայթսի մեջ մի բան էլ Նիկոլին ասի, բայց ինչպես հակադարձեց խրոխտ մի լիպչիկավաճառ՝« Նիկոլն ի՞նչ կապ ունի մեր լիպչիկների հետ»։


Այո, այս աքսիոմատիկ մտքի հետ դժվար է չհամաձայնելը։
Ու հիմա էս լիպչիկային ֆոնին ի՞նչ Արցախ, ի՞նչ Հայաստան ու Արարատ Միրզոյանի տեղակալ նշանակված Վահանի նասկի՝ «Kiss Me» նակոլկայով։
Ինչպես կասեր դասականը՝ «մուշքի եկեք»»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր