Ժամանակը գնում է...Էլ ավելի վտանգավոր է, որ տարածաշրջանում բոլորը ակտիվորեն զինվում են և պատրաստվում պատերազմի

«Այդ ուժերը դեռևս կփորձեն որոշ ժամանակ խոսել Փաշինյանի հետ Արցախն ու Սյունիքի միջանցքը Ադրբեջանին «հանգիստ» փոխանցելու մասին այնպիսի միջնորդների միջոցով, ինչպիսիք են Եգիպտոսի առաջնորդ Ալ-Սիսին, Եվրամիության դիտորդները կամ հավաքական Արևմուտքի կողմից նշանակված այլ միջնորդներ։ Մեզ համար շատ վտանգավոր է, որ Իրանը, որը հիանալի հասկանում է այս ամենը, ըստ երևույթին իր բարեկամների ցանկից դուրս է գրել Փաշինյանի Հայաստանը և այլևս հույսը չի դնում նրա վրա։ Էլ ավելի վտանգավոր է, որ տարածաշրջանում բոլորը ակտիվորեն զինվում են և պատրաստվում պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանից տենդագին խաղաղություն է մուրում։ Բայց ժամանակը գնում է և հայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային: Սա կանգնեցնել է պետք: Իսկ սա հնարավոր է կանգնեցնել միայն Փաշինյանի հեռացմամբ:
Իսկ Փաշինյանին հեռացնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ազգային ուժերը կամք դրսևորեն և համախմբվեն: Իսկ համախմբում կարող է լինել Արցախի շուրջ: Արցախում պայքար կա, Արցախում պայքարի կրակ կա, չպետք է թողնել այդ կրակը մարի»,-գրել է նա: