Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր          «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան       Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14, 48 տոկոսը. ԿԸՀ    

30 հուն 2023 14:47

Տեսանյութ. ՀՀ-ում մտածողությունը շատ հաճախ դոլարային է, շատ բաների գներ՝ մեքենա, տուն, հող. Պետք է դոլարային մտածողությունից հրաժարվենք



Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվում էր «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հետևյալը. բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները տրամադրում են միայն ՀՀ դրամով, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:


ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց. «Հայաստանում մտածողությունը շատ հաճախ դոլարային է, շատ բաների գներ՝ մեքենա, տուն, հող, առաջին բանը, որ մարդիկ գինը ֆիքսում են, դա դոլարն է, ինչն այդքան էլ ճիշտ չէ. մենք պետք է այդ մտածողությունից հրաժարվենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր