Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

01 փետ 2023 10:30

ՀՀ իշխանությունների այս լռությունն տարօրինակ է եւ անհասկանալի, չի շտապում արձագանքել ՌԴ-ի այս կոշտ քննադատությանը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի ԱԳՆ -ն հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելություն տեղակայելու որոշմանը՝ հայտարարելով, որ ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:


Թեեւ հայ հասարակական եւ փորձագիտական շրջանակների կողմից այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ եւ շատ քննարկվեց, բայց Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում արձագանքել Ռուսաստանի այս հայտարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 27-ին գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի ԱԳՆ ռուսական կողմի այս հայտարարության հետ կապված որեւէ արձագանք ստանալու համար: Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ից տվել են խուսափողական պատասխան, որում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը արդեն իսկ հանրայնորեն իր դիրքորոշումը ներկայացրել է»:


Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս ընթացքում պարբերաբար կապ է հաստատել նաեւ ՔՊ-ական պատգամավորների հետ, սակայն նրանք կոչ էին անում սպասել ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքին: Եվ, ահա, օրեր անց միայն ՀՀ ԱԳՆ-ն նման կցկտուր արձագանք է տալիս, ընդ որում՝ եթե գրավոր հարցմամբ չդիմեինք, մեր ԱԳՆ-ն հավանաբար չէր էլ արձագանքի: Պարբերաբար բարձր ամբիոններից հակառուսական սուր հայտարարություններով հանդես եկող ՀՀ իշխանությունների այս լռությունն առնվազն տարօրինակ է եւ անհասկանալի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր