Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում          Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու       Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը    

01 փետ 2023 16:05

Ալիևը բողոքել է Իրանի իշխանությունների պահվածքից

Չնայած այն հանգամանքին, որ Թեհրանում ահաբեկչության օրվանից բավականին ժամանակ է անցել, Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը լուրջ միջոցներ չեն ձեռնարկել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է haqqin.az-ը:

Թուրքիայի կրթության նախարար Մահմուտ Օզերիի հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ դեսպանատան անվտանգության աշխատակցի սխրանքի արդյունքում ահաբեկիչը վնասազերծվել է՝ դրանով իսկ թույլ չի տվել, որ զինված տղամարդը հարձակվի դեսպանատան մյուս աշխատակիցների վրա։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանն այժմ մանրակրկիտ հետաքննում է այս ահաբեկչությունը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Սպանվել է դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը: Ադրբեջանը տարհանել է Թեհրանում դեսպանատան անձնակազմը:

Նշենք, որ Բաքուն հերքել է Թեհրանի վարկածը՝ դեսպանատան վրա հարձկման շարժառիթների վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր