Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է          Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը.Թուրքիան դառնում է ժամանակակից ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն       Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...    

08 փետ 2023 10:20

Փաշինյանը լսելով ԱԺ նիստի առաջին մասը, վրդովված հանձնարարել է չշարունակել այդ խայտառակությունը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Սեյրան Օհանյանի դեմ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ուղարկված 3 նախագծերից մեկը գաղտնի էր, երկուսը` ոչ: Երկու միջնորդության տեքստը տեղադրված էր ԱԺ կայքում, երրորդը` ոչ: Ենթադրվում էր, որ բաց քննարկումը կկայանա, երկու միջնորդությունները կներկայացվեն, ապա երրորդի համար փակ նիստ կհայտարարվի, որին կհաջորդի քվեարկությունը: Սակայն առաջին միջնորդության անհաջող քննարկումից հետո Աննա Վարդապետյանի առաջարկությամբ երկրորդը քննարկվեց գաղտնի` փակ ռեժիմով։


Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, լսելով նիստի առաջին մասը, վրդովված հանձնարարել է չշարունակել այդ խայտառակությունը, քննարկումը փակ շարունակել։ Դատախազն էլ առաջին միջնորդագիրը ներկայացնելուց հետո խնդրեց դռնփակ ռեժիմով շարունակել նիստը, քանի որ «ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք»:


«Հայաստան» խմբակցությունում երեկ խանդավառված էին, որ շոուն չստացվեց, ֆրակցիայում միասին հետևել էին նիստի բաց մասին և վերահաստատել, որ ճիշտ էր բոյկոտը և ՔՊ-ի համար սադրանքի դաշտ չբացելը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր