Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

08 փետ 2023 15:45

Ավերիչ երկրաշարժից ժամեր անց թուրքական բանակը հարձակվել է երկրաշարժից տուժած սիրիական Թալ Ռըֆաաթ շրջանի վրա

Քրդական «Աֆրինի ազատագրման ուժերը» երեկ երեկոյան հաստատել են, որ երկրաշարժից տուժած Թալ Ռըֆաաթ շրջանը ենթարկվել է թուրքական բանակի դաժան հարձակմանը Թուրքիայի հարավային և Սիրիայի հյուսիային զգալի հատվածներում ավերիչ երկրաշարժից ժամեր անց. հայտնում է քրդական Hawar գործակալությունը:

Աֆրինի ազատագրման ուժերը գրավոր հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ երկուշաբթի կեսգիշերից հետո թուրք օկուպանտները հարձակվել են Շահբա կանտոնի Թալ Ռիֆաթ շրջանի վրա` հերքելով թուրքական կողմի նմանատիպ մեղադրանքները:


Թուրքերը նշում էին, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումները (YPG) ծանր զինատեսակներով հարձակվել են Ազազ քաղաքի թուրքական հենակետերից մեկի վրա, որը կոչվում է Օնգոպնար բազա». «Մենք էլ մեր հերթին հայտնում ենք, որ Թալ Ռըֆաաթ շրջանում YPG չկա», - նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր