VTB բանկի քարտապաններն այլևս չեն կարող օգտվել կենսաթոշակների հետվճարի համակարգից          Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա       Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները    

14 հոկ 2019 13:53

Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ.բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային

Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի բացառում, որ Սիրիայի քրդաբնակ շրջանների ու իշխանությունների միջև  ձեռքբերված  համաձայնությանը կարող է միանալ նաև Իրանը։
Նա գրել է.
«Քրդական լրատվական աղբյուրները տարածել են Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանների «Ինքնավար վարչակարգի» պաշտոնական հայտարարությունն առ այն, որ կայացել է համաձայնություն այս կառույցի և Սիրիայի իշխանությունների միջև։
Այլ խոսքերով, Սիրիայի հյուսիսի քրդական ուժերը և պաշտոնական Դամասկոսը պայմանավորվել են, որպեսզի սիրիական բանակը մուտք գործի «Ինքնավար վարչակարգի» ենթակայության տակ գտնվող տարածք և վերահսկողություն հաստատի թուրք-սիրիական սահմանի այս հատվածի ողջ երկայնքով մեկ՝ օգնելու «Սիրիայի ժողովրդավար ուժեր» անվանումով հայտնի հիմնականում քրդական զորաջոկատներին դիմագրավել թուրքական ներխուժմանը։
Ուշագրավ է, որ հայտարարության մեջ խոսք է գնում նաև մինչ այժմ Թուրքիայի և նրան ենթակա զինյալների կողմից Սիրիայում բռնազավթված այլ տարածքների՝ այդ թվում նաև Աֆրինի, համատեղ ուժերով ազատագրման մասին։
Դե, ինչ՝ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային, որովհետև ակնհայտ է, որ սիրիացի քրդերի և պաշտոնական Դամասկոսի այս կարևոր համաձայնությունը սատարելու են սիրիական թատերաբեմի երկու հզոր դերակատարներ՝ Ռուսաստանը և Իրանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր