Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին    

06 մայիս 2019 14:30

Թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ է ունեցել Սիրիայում ու Թուրքիայում

Թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ է ունեցել Սիրիայում ու ԹուրքիայումԹուրքիայի սահմանամերձ Շըրնաք և Հաքքարի նահանգներում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։
Բախումների հետևանքով Շըրնաքում 3 թուրք զինվոր է սպանվել, նույնքան և՝ Հաքքարիում։ Զոհերից բացի կան նաև վիրավորներ, որոնց թվի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Թուրքական կայքերը տեղեկացնում են, որ Թուրքիայի զինված ուժերը նաև կորուստ են ունեցել Սիրիայի Հալեպ նահանգի Ազազ շրջանում, որտեղ տեղի քուրդ գրոհայինները հարձակվել են թուրքական ուժերի վրա և սպանել մեկ զինվորականի։
Թեմայի շուրջ խոսել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և նշել, որ քուրդ զինյալները թանկ են վճարելու տեղի ունեցածի համար։ Նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ հարձակումներից հետո Թուրքիայի զինված ուժերն օդային ու ցամաքային կրակ են բացել քուրդ զինյալների դիրքերի վրա։


ermenihaber

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր