Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 փետ 2023 10:05

Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» եվրոպացիների առջև, սակայն եվրոպացի պաշտոնյաները ակնարկներով ցույց են տվել, որ հետաքրքրված չեն շատ մանրամասներով.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Նախ՝ Բրյուսել, ապա Բեռլին այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ի հանդիպումների հետ կապված հետաքրքիր դրվագներ են փոխանցում արտգործնախարարությունից։ Մեր աղբյուրը նշում է, որ մասնավորաբար Բրյուսելում Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում։


Նա փորձել է անկեղծանալ հայաստանյան իշխանությունների աշխարհաքաղաքական նախընտրությունների, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իշխանական պլանների շուրջ։ Ընդ որում, նա այդ ամենը փորձել է մատուցել եվրոպացիներին հաճելի աշխարհաքաղաքական կողմնորոշման «սուոսով»՝ քանիցս իր խոսքում շեշտելով ՌԴ-ի «կրավորական կեցվածքն ու ոչ դաշնակցային գործելաոճը»։


Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, եվրոպացի պաշտոնյաները ակնարկներով ցույց են տվել, որ, ըստ էության, հետաքրքրված չեն շատ մանրամասներով, և որ նման հանդիպումների ժամանակ այդպիսի մենախոսությունները տեղին չեն»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր