Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

09 փետ 2023 11:30

Բոլոր նրանք, ում Էրդողանի վարչակարգը սպառնացել է, ներխուժել և սպանել, օգնություն են ուղարկել երկրաշարժի գոտի․ քուրդ իրավապաշտպան

Ամերիկյան «Քրդստանի բարեկամներ» իրավապաշտպանական կազմակերպության համահիմնադիր Դիլիման Աբդուլքադերը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանի վարչակարգից տուժած պետությունները օգնություն են ուղարկել աղետի գոտի։


«Նկատի ունեցեք, որ բոլոր նրանք, ում Էրդողանի վարչակարգը սպառնացել է, ներխուժել և սպանել է, օրինակ՝ քրդերը, Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, կամ նրանք, ում մերժվել է ՆԱՏՕ-ի անդամակցությունը, օրինակ ՝ Շվեդիան, առաջարկել են կամ արդեն օգնություն են ուղարկել Թուրքիա ՝ ավերիչ երկրաշարժի զոհերի համար»,- գրել է նա թվիթերում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր