Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 փետ 2023 23:06

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցչությունն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է ներկայացուցչության Twitter-ի էջում։


«ԵՄ-ի հետ մեկտեղ Ֆրանսիան կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, որը արգելափակված է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր