Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

10 փետ 2023 12:20

Չգիտեմ, թե հայ փրկարարների՝ Թուրքիա գնալու թեման որոշ օղակներ ինչու էսպես փչեցին քցեցին վայրահաչ ու անեծքաբերան ամբոխի բերանը. Ժեստ ա, անում ենք

«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Իրականում չգիտեմ, թե հայ փրկարարների՝ Թուրքիա գնալու թեման որոշ օղակներ ինչու էսպես փչեցին, տարատեսակ աստառներ ու երանգներ տվեցին ու քցեցին վայրահաչ ու անեծքաբերան ամբոխի բերանը։
Բայց մի բան հաստատ գիտեմ։Սա ինչ֊որ ԱՆՆԱԽԱԴԵՊ իրադարձություն չէր հայ֊թուրքական չեղած հարաբերությունների ծիրում։
Ոչ հեռու անցյալում՝ 1999֊ին, կրկին Թուրքիայում՝ Դյուզջեի ավերիչ երկրաշարժից հետո, Հայաստանից պաշտոնապես փրկարարների ջոկատ (20 հոգի) է մեկնել ու տեղում մասնակցել որոնողա֊փրկարարական աշխատանքներին։
Ուղղակի էն ժամանակ «Ֆեյսբուք» չկար։
Սթափվե՛ք, գժուկնե՛ր։
Փորձը ցույց է տվել, որ նման քայլերից հետո ո՛չ թուրքերն են հայանում, ո՛չ էլ հայերը՝ թրքանում։ Ժեստ ա, անում ենք։ Ո՛վ գիտի, մի օր մի տեղ պետք կգա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր