Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»          Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ       Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»    

10 փետ 2023 13:11

Որոշ ուժեր շատ են ոգևորել Ադրբեջանին.Հասանգուլիևի ասածը ցույց է տալիս, թե ինչ նպատակով են փակել Լաչինի միջանցքը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցի պատգամավոր Ղուդրաթ Հասանգուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանի ներքին զորքերը պետք է անհապաղ մտնեն Ստեփանակերտ: Նա դա ասել է իրենց իսկ քարոզչության կողմից հորինած «հայ-իրանական համատեղ գործողությունների» մասին նյութին ի պատասխան: Ինչպես և կանխատեսել էի՝ Ադրբեջանի գործողությունները մեկ-երկու քայլով չեն սահմանափակվելու: Հասանգուլիևի ասածը ապացուցում է Ադրբեջանի ահաբեկչական բնույթը և ակնհայտ ցույց տալիս, թե ինչ նպատակով են փակել Լաչինի միջանցքը: Այս խոսքերը պետք է ակտիվորեն օգտագործվեն մեր դիվանագետների կողմից: Ադրբեջանն ամենօրյա մակարդակով մեզ ապացույցներ է տրամադրում, որ իրենք որդեգրել են էթնիկ զտման քաղաքականություն:

Իրանի հետ կապված լարվածության վերաբերյալ էլ հիշեցնեմ, որ ժամանակին Իրանը «շնորհավորել էր Ադրբեջանին պատերազմի առթիվ» և բազմիցս ողջունել «իսմակալան հողերի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ»: Ուստի Ադրբեջանի նման պահվածքը Իրանի հանդեպ անհիմն է թվում: Բայց ինչպես երեկ նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ամենը սկսվեց տարածաշրջան Իսրայելի մուտքից: Իմ կարծիքով, որոշ ուժեր շատ են ոգևորել Ադրբեջանին, վերջինս էլ սկսել է գերագնահատել իր ուժն ու հնարավորությունները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր