Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

13 փետ 2023 10:17

Արցախում ռուս «խաղաղապահների» նախկին հրամանատար Մուրադովին կդատե՞ն

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) հերթական զեկույցում նկարագրվում է ռուսական զրահատեխնիկայի շարասյան հետ կապված դրվագ, որը, ըստ ռուսական «պատերազմական թղթակիցների» Տելեգրամ ալիքների, ջախջախվել է Ուկրաինայի Ուգլեդարի շրջանում։ ISW-ն այս պատմությունն անվանում է թարմ ցավոտ կետ տեղեկատվական տարածքում: Ռուս պատերազմամետ բլոգերները վրդովված են, որ ավտոշարասյունը դարձել է հեշտ թիրախ պատշաճ ծածկույթի բացակայության պատճառով. ոմանք մեղադրում են գեներալ Ռուստամ Մուրադովին մարտիկների մահվան և տեխնիկայի ոչնչացման մեջ (նրա հրամանատարությամբ ռուսները նոյեմբերին ներխուժեցին Պավլովկա զգալի կորուստներով), մյուսները կոչ են անում հասարակական տրիբունալներ կազմակերպել հրամանատարների համար:


Նման քննադատությունը բնորոշ է ռուս պատերազմամետ բլոգերներին, նշում է ISW-ն. առանձին սպաներին ձախողումների մեջ մեղադրելը շեղում է ուշադրությունը ռուսական զինված ուժերի համակարգային խնդիրներից, մասնավորապես՝ մոբիլիզացվածների վատ պատրաստվածությունից: Ռուս զինվորականները պաշտոնապես չեն մեկնաբանել Ուգլեդարի մոտ առաջխաղացման անհաջող փորձի ժամանակ կորուստները։


Հիշեցնենք, որ Մուրադովը Արցախում ռուս «խաղաղապահների» հրամանատարն էր մինչեւ 2021-ի սեպտեմբեր: Այնուհետեւ նշանակվել է ռուսական զորքերի Արեւելք խմբավորման հրամանատար եւ մասնակցել ուկրաինական պատերազմին։ Մուրադովն Ուկրաինայում առայժմ «աչքի է ընկել» երկու անգամ՝ Պավլովկայի եւ Ուգլեդարի խայտառակ ձախողումներով։


lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր