Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից          Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 փետ 2023 10:03

Իրավապահ համակարգը սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման մասով կասկածներ ունի. ստուգումներ են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունն այս օրերին ստուգումներ է անում Սյունիքի եւ Վայոց ձորի բանակային կորպուսներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում շունչը պահած սպասում են ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներին եւ կանխատեսում, որ նշված երկու մարզերի կորպուսների գործունեության մասով քրեական գործեր են հարուցվելու: Իսկ ինչո՞ւ են ընտրվել հենց այդ մարզերը:


Հունվարի 26-ին Դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում եւ կացարաններում, որտեղ 2020 թվականին եւ 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Եվ, ահա, ստուգումներին զուգահեռ, ՊՆ-ն սկսեց ազատումների շքերթ։


Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատումներն ու դատախազության ստուգումները պատահական չեն, քանի որ իրավապահ համակարգը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման եւ զգալի առաջխաղացման մասով կասկածներ ունի, որին այս փուլում, երկրի անվտանգությունից ելնելով, չենք անդրադառնում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր