Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

15 փետ 2023 17:15

Ուկրաինական հետախուզությանը տեղեկատվություն տրամադրող մարդիկ Կրեմլի ամենաբարձր էշելոններում են, մեզ հետ համագործակցում են Պուտինին շատ մոտ կանգնած մարդիկ

Ուկրաինական հետախուզությանը տեղեկատվություն տրամադրող մարդիկ Կրեմլի ամենաբարձր էշելոններում են։ Այս մասին Iefimerida-ի հունական հրատարակությանը հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Չերնյակը, գրում է gordonua.com-ը։


«Պատերազմում մենք օգտագործում ենք բոլոր միջոցները, որոնք թույլ է տալիս օրենքը։ Մենք համագործակցության մեխանիզմներ ենք գտել նույնիսկ Պուտինին շատ մոտ կանգնած մարդկանց հետ։ Սրանք ամեն կասկածից վեր մարդիկ են, որոնք հայտնի են որպես «մեծ Ռուսաստանի» կողմնակիցներ», -  ասել է Չերնյակը:


Նա պատասխանել է ուկրաինական հետախուզության հետ այդ մարդկանց համագործակցության դրդապատճառների մասին հարցին.«Պուտինի շուրջը շատ մարդիկ կան, որոնք չեն աջակցում Ուկրաինայի նկատմամբ նրա քաղաքականությանը: Մի խոսքով, նրանք դեմ են կոնկրետ պատերազմին: Այնուամենայնիվ, դժվար թե գտնվեն նրանք, ովքեր դա անում են Ուկրաինայի հանդեպ բարեկամական զգացմունքների կամ պատերազմն ատելու պատճառով: Նրանք բոլորն էլ դա անում են իրենց շահի համար, քանի որ դա իրենց շահերից է բխում»,- ասել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչը։


Նրա խոսքով՝ այդ մարդիկ կկարողանան տապալել Պուտինին, եթե նա բավականաչափ թուլանա։


«Ներկայումս նրանք պատրաստ չեն որևէ հեղափոխական գործողության, բայց եթե նա կորցնի իշխանությունը, նրան կկործանեն»,- ասել է Չերնյակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր