Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

15 փետ 2023 12:19

Լուրջ մարտահրավերներ են սպասվում.Վոլոդինի արտահայտությունը, թե եվրոպացիների հետ սիլիբիլի անողները կարող են զրկվել իրենց պետությունից, սպառնալիքներ էր

Առաջիկա մի քանի օրերը մինչև փետրվարի 20-ը ներառյալ լրջագույն մարտահրավերներ են սպասվում Նիկոլ Փաշինյանին։ Եվրամիության դիտորդներին Հայաստանում տեղակայելու որոշումը թերևս կարող է դառնալ այս իշխանության լրջագույն խնդիրներից մեկը։


Ռուսաստանը բնավ մտադիր չէ համակերպվել Հայաստանում այդպիսի հակառակորդի հայտնվելու փաստի հետ և ամեն ինչ անելու է եվրոպական դիտորդների ներգրավումը խափանելու համար։ Թերևս այս ուղղությամբ Ռուսաստանը նաև լրջագույն խնդիրների է բախվել Ադրբեջանի հետ։


Ադրբեջանցիներն այլևս դեմ չեն Հայաստանում եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայելու որոշմանը, եթե առաքելությունը չի խոչընդոտելու Ադրբեջանի նկրտումներին։ Եթե մինչ վերջին շրջանը Ռուսաստանին հաջողվում էր որպես «դաշնակից» գտնել, ի դեմս Ադրբեջանի, եվրոպական դիտորդներին, Հայաստան չբերելու հարցում այս անգամ Ադրբեջանը թերևս սկսել է խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների մեջ։


Ուստի և նախօրեին Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի արտահայտությունը, թե եվրոպացիների հետ սիլիբիլի անողները կարող են զրկվել իրենց պետությունից, սպառնալիքներ էր ուղղված, ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին։


Ի դեպ, Հայաստանը այս իրավիճակում փորձում է հնարավորինս մանևրել և խուսանավել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Արևմուտքը Հայաստանին որևէ բան չի պարտադրել, ԵՄ դիտորդական առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել և առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ։


«2021 թվականի մայիսին և նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, նույնը նաև 2022 թվականի սեպտեմբերին և այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը»,- Ազգային ժողովում երեկ հայտարարել է Արմեն Գրիգորյանը։


Հարցին, թե ինչու՞ է Ռուսաստանը խանդով վերաբերվում դիտորդների տեղակայմանը, Գրիգորյանն ասել է, թե չի կարող պատասխանել Մոսկվայի փոխարեն։ Ինչևէ, գործող իշխանություններն առնվազն մինչև ամսի 20-ը, փորձելու են հնարավորինս քիչ երևալ Մոսկվայի աչքին և սպասում են, թե երբ է ժամանելու եվրոպական դիտորդական առաքելությունը։


Մեր տեղեկությունների համաձայն, դիտորդների մի մասն արդեն իսկ գտնվում է Հայաստանում և ծանոթանում է իր աշխատանքային պայմաններին, սակայն, մինչև պաշտոնապես չհայտարարվի, դեռևս Ռուսաստանը փորձելու է խափանել դիտորդների տեղակայումը։ 
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր