Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

15 փետ 2023 12:37

Նորաբակի ամեն մի կետն ադրբեջանցիների նշանառության տակ է, մոտ 10 րոպե կրակել են մեր դիրքերի ուղղությամբ

Երեկ կրակոցների ձայները լսում էինք գյուղում։ Մեր մոտի դիրքերի ուղղությամբ էին կրակում ադրբեջանցիները։ Ուշ իմացանք, որ վիրավոր ունենք։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։


Ասատրյանի խոսքով՝ վաղուց կրակոցներ չեն լսվել, իսկ երեկ մոտ 10 րոպե լսվում էին ձայները։


Ադրբեջանցիների դիրքերը Նորաբակից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա են գտնվում։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո թշնամին ավելի է բարելավել իր դիրքերը՝ վերահսկողություն հաստատելով գյուղի արոտավայրերի ու խոտհարքերի գերակշիռ մասի վրա։


«Գյուղի ամեն մի կետն ադրբեջանցիների նշանառության տակ է։ Արոտավայրերն էլ համարյա ամբողջությամբ իրենց հսկողության տակ են։ Անցած տարի աշնանացանը մի կերպ արել ենք, չգիտեմ գարնանացանը հնարավոր կլինի՞, կթողնե՞ն անենք, թե՞ չէ։ Ձյունը վեր կենա, խնդիրները գլուխ կբարձրացնեն։ Ամենուր խնդիրներ են»,-ասում է Ասատրյանը։


Նորաբակի այն ընտանիքներին, որոնք դեռ անասուն ունեն, քաղաքապետարանը 15-ական տուկ խոտ է տրամադրել։ Վարչական ղեկավարն ասում է՝ գյուղը սարին կպած է, բայց քանի որ ադրբեջանցիները եկել, նստել են մեր տարածքներում, անասուն պահելը գրեթե անհնար է դարձել։ Գյուղում, որի եկամտի հիմնական աղբյուրն անասնպատահությունն է եղել տասնամյակներ շարունակ, ներկա դրությամբ անասնագլխաքանակը կտրուկ կրճատվել է։
Ասատրյանը ցավով նկատում է՝ մարդիկ նման անտանելի պայմաններին ստիպված հարմարվում են, բայց գյուղը զարգացնել, ապրեցնել այս պայմաններում անհնար է։


«Եթե ուզում ենք գյուղը պահենք, զարգացնենք, ադրբեջանցիներին պետք է հանենք մեր տարածքներից»,-համոզմունք է հայտնում Նորաբակի վարչական ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր