Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

18 փետ 2023 13:12

«ԳԱԶ ՉԿԱ, но вы держитесь».սա վաղ թե ուշ պիտի լիներ.Խցափակվել է ՀՀ-ն սնուցող մայրուղային գազատարը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները:
Հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման ցանց ներմղման) տեխնիկակական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ղեկավարվելով ԳՄՕԿ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված կանոնների), 2.8 կետով, 5.5 կետի «ա» ենթակետով և 5.5.1 կետով ամրագրված իրավակարգավորումներով, տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Միևնույն ժամանակ ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքը չխաթարելու նպատակով բոլոր մնացած ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կշարունակվի:

 ***
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԳԱԶ ՉԿԱ, но вы держитесь)))
Փետրվարի 14-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանը սնուցող գազատարը։ Այդ պատճառով, փետրվարի 18-ի ժամը 11:00-ից սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ-ում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Գազպրոմ Արմենիա
---
Էհ, այ ախպեր, սա վաղ թե ուշ պիտի լիներ։ Եթե պատից կախված հրացան կա, ապա մի ինչ֊որ պահի պիտի կրակի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր