Տեսանյութ.Մանկապղծության մեջ մեղադրվողը ազատության մեջ է և պետական պաշտոն է զբաղեցնում. Politik.am
![](https://i.ytimg.com/vi/vlX56-8hqzo/hqdefault.jpg)
Դատախազությունից Politik.am-ին հայտնել են, որ Խաչիկ Վարազդատի Վարդանյանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում եւ տարբեր վայրերում իր սանի՝ 16 տարեկան Ա․Ա․-ի նկատմամբ 2018-ից մինչեւ 2020-ը ընկած ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ է կատարել։
2021 թվականին հոկտեմբերի 31-ին, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարան, գործը դատաքննության փուլում է։
Կայքի տեղեկությունով, Խաչիկ Վարդանյանը ազատության մեջ է։ Ավելին՝ ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության կայքի, նա «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում աշխատում է որպես վարիչ։
Մանրամասները՝ տեսանյութում։