Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

18 փետ 2023 16:10

Քիմ Քարդաշյանի մայրը պատրաստվո՞ւմ է ամուսնանալ.Ավելի քան 1,2 մլն դոլար արժողությամբ ադամանդե մատանին խոսակցությունների տեղիք է տվել

Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջեների մատին փայլող տպավորիչ ադամանդե մատանին հանրության շրջանում խոսակցությունների տեղիք է տվել․  ասում են՝ նա պատրաստվում է ամուսնանալ իր վաղեմի ընկերոջ՝ Քորի Գեմբլի հետ։

Սուրբ Վալենտնի օրը Քրիսը վիթխարի ադամանդով զարդարված իր մատնեմատի լուսանկարը տեղադրել էր իր Instagram-ի Stories-ում:

Երկրպագուները ոչ միանշանակ են արձագանքել մատանու նշանակությանը, ոմանք ենթադրել են, որ նա նշանվել է, սակայն վեց երեխաների մայրը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի արել թեմայի շուրջ:

Page Six-ը գրում է, որ մատանին գնահատվում է ավելի քան 1,2 մլն դոլար։

ROX-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Քայրոն Քեոգն ասել է, որ մատանին սրտաձեւ է եւ կշռում է մոտ 10 կարատ: «Սրտի կտրվածքով ադամանդները ամենապահանջված ձեւերից են, և դրանք գնալով ավելի մեծ տարածում են ստանում»,-հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր