Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 փետ 2023 13:09

«Ժայռ-2023» զորավարժություններ.Այս անգամ զորավարժությունները նվիրված կլինեն միջուկային և ռադիացիոն անվտանգությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» զորավարժությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերին Բելառուսում, ուղղված են լինելու միջուկային և ռադիացիոն անվտանգության խնդիրների մշակմանը։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկին։

«Մենք կունենանք բավականին լուրջ իրադարձություններ «Ժայռ-2023» զորավարժությունների գծում, որոնք այլ երկրների մեր գործընկերների մասնակցությամբ կկազմակերպենք այստեղ, սեպտեմբերին:  Մեր զորավարժությունների թեման է ճառագայթային և միջուկային անվտանգությունը»,-«Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախարարը։

Սինյավսկին ավելի վաղ հայտնել էր, որ այս զորավարժությունների շրջանակներում նախատեսվում է մշակել ՀԱՊԿ երկրների փրկարարների համատեղ գործողությունների համակարգումը բարդ արտակարգ իրավիճակներին արձագանքելիս։ Նախարարը նշել է, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն արտակարգ իրավիճակներում օպերատիվ կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Նա հայտնել է, որ սեպտեմբերին Մինսկում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի հերթական նիստը, որի կազմում ընդգրկված են կազմակերպության անդամ երկրների փրկարարական վարչությունների ղեկավարները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր