«Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է», Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր          Խմած վարորդը «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին, որն էլ մխրճվել է մթերային խանութի մեջ       Պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, երեք ամսում ավելացել է 4.4%-ով    

25 փետ 2023 10:02

Գուցե Ռուբեն Վարդանյանը ,ինքնակամ պատռելով իր «փրկչի» դիմակը, «դանդաղ է շտապում».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունից հետո Ռուբեն Վարդանյանի ուղերձը հակասական տրամադրություններ է առաջացրել Արցախում։ Ոմանք խոր հիասթափություն են ապրում, որ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն վիրավորված չէր Արայիկ Հարությունյանից, այլեւ անգամ շնորհակալություն հայտնեց նրան՝ իրեն ազատելու համար։


Եվ ամենակարեւորը՝ բողոք չուղղեց Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին, ինքնակամ պատռելով իր «փրկչի» դիմակը։ Սակայն որոշ շրջանակներ դեռ հույս ունեն, որ Վարդանյանը «դանդաղ է շտապում», չի ուզում իր դեմ թշնամաբար տրամադրված ՀՀ իշխանություններին ավելի տրամադրել եւ եթե մտադիր է Հայաստանում շարունակել քաղաքական կարիերան, պետք է զգույշ գործի։




Բայց Վարդանյանը մի շանս ունի հաջողելու՝ ամենաարմատական դիրքերից հանդես գալը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր