Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

03 մար 2023 14:15

Տեսանյութ․Իսկ դուք գիտե՞ք՝ Արցախում անգամ դագաղներ չեն եղել․․․Բա նախադասության հաջորդ հատվածն ինչի՞ չեք ցիտում

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին: «Ինչ-որ մի հիացմունք սկսվեց, երբ Լավրովը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետ չի լինի: Բա նախադասության հաջորդ հատվածն ինչի՞ չեք ցիտում, երբ ասաց, որ մենք կգտնենք տեխնիկական լուծումներ, որպեսզի փարատենք ադրբեջանական կողմի մտավախությունն առ այն, որ միջանցքով բացի հումանիտար բեռներից կարող է նաև այլ տեխնիկա տեղափոխվել»,- ասել է Զոհրաբյանը:


Հիշեցնենք՝ Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել էր հետևյալը. «Լաչինի խնդրի հետ կապված ամեն ինչ շատ պարզ է. այն օգտագործելու կարգը, գործունեության եղանակը պետք է բխի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքներից, որոնցով նախատեսված է ապահովել բացառապես մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժը: Միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սակայն հնարավոր են տեխնիկական միջոցներ՝ վերացնելու ադրբեջանական կողմի կասկածները, թե միջանցքը չի օգտագործվում ամրագրված նպատակներով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր