«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

04 մար 2023 11:49

Հասկացեք մի պարզ բան, թուրքերն ու ազերները մտնելու են ՀՀ.Մեզ սպասվում է նոր փողոցային պայքար

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Գալու է մի օր, երբ մի կողմում կանգնելու են ՀՀ իշխանությունը ու հավաքական Արևմուտքը, մյուս կողմից՝ ՌԴ-ն ու Արցախի հայ ազգաբնակչության գոյության ապահովման հնարավորությունները:
Ի դեպ, կարծում եմ ընդդիմադիր արտաքին տեսքի ՀՀ-ի մի շարք ուժեր կկանգնեն հենց սրա և ոչ թե Արցախի կողքը, բայց կոչերը կուղղվեն Արցախին:
4 տարի գրեթե ամեն ՖԲ-ի գրառում, ու հարցազրույց էս մասին է եղել:
Մեզ սպասվում է նոր փողոցային պայքար, ուր մանիպուլացված հայը իր բոլոր ձախողումները կապելու է մի կենտրոնի՝ ՌԴ-ի հետ, ու փրկություն փորձելու գտնել սպանդանոցում:
Հասկացեք մի պարզ բան, թուրքերն ու ազերները մտնելու են ՀՀ: Դիտարկեք առնվազն այն շինությունների ցանկը, որ այսօր օր ու գիշեր պատրաստում են ադրբեջանցիք հանձնված տարածքներում:
Խոսքս Արցախում բնակվող սովորական քաղաքական հայերին. ձիգ մնացեք, 102 ռազմաբազան հանելու են ամեն գնով, արևմտյայն բազաներ են տեղակայելու ՀՀ-ում, բայց դուք վերջում կարող եք հաղթել, (ի տարբերություն հայաստանացիների, որ հակված են հանձնվելուն), սակայն միայն մի պարագայում՝ մաքրեք ձեր իշխանական ու մերձիշխանական վաշխառուներին՝ սորոսականներ, սամվել բաբայանականներ և այն: Դուք ավելի լավ գիտեք:
Էս ա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր