Տեսանյութ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները շարականներով են շնորհավորել Սրբազանի ծնունդը          Շղթայական ավտովթար, բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման տրակտորը       Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ    

04 մար 2023 18:06

Տեսանյութ.Ֆուտզալի ՀՀ հավաքականի ֆուտբոլիստը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց խաղադաշտում

Ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ Էլիտ Ռաունդ` որակավորման փուլում 7 խաղում գրանցելով 7 հաղթանակ։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Մարգարյանը որոշել է առանձնահատուկ կերպով նշել Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակը և խաղից անմիջապես հետո ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն՝ Հայկուհի Բարսեղյանին:
Համացանցում հայտնված կադրերից երևում է, թե ինչպես է Մարգարյանը դաշտ դուրս գալիս Հայաստանում հայտնի «Hayat Project» խմբի երգի ներքո։ Հայկուհին նկատում է նրան, բայց սկզբում չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Աղջիկը շփոթված նայում է շուրջը, իսկ հետո պատասխանում է՝ այո։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր