Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

09 մար 2023 13:29

Վրաստանի իշխանությունները ճիշտ, հանճարեղ քայլ արեցին, իսկ հսկայական զինանոցը գործի դրած Արևմուտքն էլ շոկի մեջ հայտնվեց. ձեռքից բաց թողնվեց այս հրաշալի առիթը

Վրաստանի իշխանությունները ճիշտ, ես կասեի՝ հանճարեղ քայլ արեցին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքների նախագծերը հետ կանչելով: 


Այս օրերին հսկայական զինանոցը գործի դրած Արևմուտքը, կարելի է ասել, ավելի շատ տխրեց, քան ուրախացավ դրանից: Քանզի՝ պարզորոշ էր, որ արևմտյան գաղութարարների իրական մտահոգությունը ոչ թե այդ օրինագծերն էին, այլ Վրաստանի դանդաղ, բայց հաստատուն կերպով դուրս գալը վասալական կարգավիճակից և պետական ինքնուրույնության վերականգնումը: 


Վրաստանի իշխանությունների հետկանչի այս քայլով երկրում լայնածավալ իշխանափոխության պատրաստվող Արևմուտքն ու վերջինիս հովանավորյալ տեղական գործակալական ցանցը շոկի մեջ հայտնվեց. ձեռքից բաց թողնվեց այս հրաշալի առիթը, և այժմ գրեթե ոչ մի պատճառ չկա զանգվածային անկարգություններ հրահրելու և երկիրը ցնցումների տանելու:


Ավելին՝ դատելով «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» և խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ հայտարարության բովանդակության տողատակերից՝ Վրաստանի իշխանությունների այս նահանջը տակտիկական էր. «Գողն ամենաբարձրն է գոռում` «բռնե´ք գողին»» օպերացիայով վերջիններս լավագույնս բացահայտեցին գործակալական ցանցի առավել վտանգավոր օջախները: Դրանից ելնելով՝ առաջիկայում կիրականացվեն դրանց չեզոքացման աշխատանքներ, որից հետո արդեն հեշտությամբ կընդունվեն գործակալական ցանցը վերահսկող և վտանգավոր բացիլներին արագորեն հայտնաբերող ու չեզոքացնող օրենսդրական գործիքները: 


Վրաստանի իշխանություններն այս փուլում պետական գիտակցության ու ազգային արժանապատվության մասին վարպետության դասեր են տալիս աշխարհին:


Դասեր առնելու ժամանակն է:


Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր