Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

10 մար 2023 18:04

Իրավապահները պահանջում են կալանավորել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվում դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեի օրակարգում նաև Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանին կալանավորելու հարցը։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ իրավապահները խուզարկություն են իրականացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Գործը վերաբերում է Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունում հայտնաբերված մի շարք չարաշահումներին։


Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ էր արձանագրել ՀՀ առողջապահության ոլորտում՝ թե գնումների գորրծընթացում, թե գործուղումների, թե կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում։


ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում դեռևս հունվարին հաստատել էին, որ նախաձեռնվել է մի քանի վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակներում որևէ անձի դեռևս մեղադրանք չի ներկայացվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր