Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

11 մար 2023 12:40

ԱՄՆ-ը նախազգուշացրել է՝ կամ դա կհանգեցնի միջուկային պատերազմի, կամ 3-րդ համաշխարհային պատերազմի՝ կապված Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքերի մուտքի հետ

ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի մուտքն Ուկրաինայի տարածք կարող է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 10-ին, իր Twitter-ում գրել է ամերիկացի քաղաքական գործիչ, Կենտուկիի նահանգապետի թեկնածու Ջեֆրի Յանգը։ Նա խորհուրդ է տվել արեւմտյան երկրներին լավ մտածել՝ նախքան իրենց զինվորներին Ուկրաինա ուղարկելը։


«Սա խելագարություն է. Դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից զորքեր ուղարկող ցանկացած երկրի ոչնչացմանը. կամ դա կհանգեցնի միջուկային պատերազմի, որը կարող է ոչնչացնել բոլորին Երկրի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել էր, որ արևմտյան երկրները շատ մոտ են Ուկրաինա դաշնակից զորքեր ուղարկելու լրջորեն քննարկմանը: Նրա խոսքով, աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել, որ լոկալ հակամարտությունը վերածվի համաշխարհային պատերազմի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր