Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ԱՄՆ-ում ծնվածների քաղաքացիության սահմանափակման հրամանագիրը          Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին       Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը    

13 մար 2023 11:03

«Պրովոկացիոն և ոչ բարեկամական քայլ» է սա.Իրանի ռազմական ավիացիան հետախուզում է Արցախի օկուպացված տարածքները

2023 թվականի մարտի 11-ին, ժամը 09․44-ից մինչև 10․26-ը, Իրանին պատկանող ռազմական ինքնաթիռն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական սահմանի երկայքնով։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունում։

Հաղորդվում է, որ իրանական ինքնաթիռն աշխատել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Կովսական քաղաքի ուղղությամբ։

«Ինքնաթիռը թռչել է սահմանից 3-5 կիլոմետր հեռավորության վրա, երբեմն էլ ուղիղ սահմանի վրայով»,-նշված է հայտարարությունում։

Ադրբեջանական կողմը ռազմական ինքնաթիռի թռիչքը գնահատում է Իրանի կողմից որպես «պրովոկացիոն և ոչ բարեկամական քայլ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր