Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

14 մար 2023 10:17

Թորոսյանը հեշտ հանձնվողներից չէ, եթե որոշեն նրան կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում «իգնոր» են արել իրենց կուսակից, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին․ վերջին օրերին ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Թորոսյանի հետ, ով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կարող է հաջորդ պահին կալանավայրում հայտնվել։ ՔՊ-ական պատգամավորներն անգամ «չեն լայքում» Թորոսյանի գրառումները։ Մանավանդ՝ վերջինը, որում նա իշխանություններին եւ իրավապահ համակարգին է քննադատել։


Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ում Արսեն Թորոսյանի ճակատագրի հարցը մինչեւ երեկ չէին քննարկել, համենայնդեպս, շարքային պատգամավորները խոր անորոշության մեջ են՝ պաշտպանե՞լ իրենց կուսակից պատգամավորին, թե՞ դատապարտել՝ դասելով նախկին թալանչիների շարքը։ ՔՊ մեր աղբյուրները մի բանում վստահ են՝ Թորոսյանը հեշտ հանձնվողներից չէ, եթե որոշեն նրան կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 03․ 23 թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր