Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

16 մար 2023 21:28

Թուրքիայի իշխանությունները հայտնել են սպասվող տորնադոների, հորդառատ անձրևների և վարարումների մասին

Թուրքական Ալանիա հանգստավայրի իշխանությունները քաղաքի բնակիչներին զգուշացրել են վատ եղանակի, սաստիկ տեղումների և վարարումների վտանգի մասին։

Այս երկրի օդերևութաբանները նշել են, որ հինգշաբթի կեսօրից սպասվում են հորդառատ անձրևներ: Լեռներում զգալի քանակությամբ ձյուն կտեղա, ասվում է Ալանիայի քաղաքապետարանի կողմից ՌԻԱ Նովոստիին ուղարկված հայտարարության մեջ:

«Խնդրում ենք քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այն կապակցությամբ, որ տեղումների պատճառով կարող են առաջանալ սելավներ, վարարումներ, տորնադոներ, կարկուտ, ուժեղ քամի, մերկասառույց», — հայտնել Է քաղաքապետարանը:

Թուրքիայի հարավ-արեւելքի Շանլըուրֆա եւ Ադըյաման նահանգներում հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել, զոհվել է առնվազն 15 մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր