Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել          Մի քանի երկրների նավեր Թեհրանի թույլտվությամբ անցել են Հորմուզի նեղուցով       Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով    

22 մար 2023 16:55

Այս երկրում միասեռականներին կարող են դատապարտել մահվան, ինչպես նաև նրանց, ովքեր համասեռամոլության կդրդեն

Ուգանդայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով միասեռականներին կարող են դատապարտել մահվան: Այժմ օրինագիծը պետք է վավերացնի երկրի նախագահ Յովերի Մուսևենին, ով վերջերս ասել է, թե «համասեռամոլությունը շեղում է նորմից»:


Այդ օրինագծով մահապատիժ է նախատեսվելու նաև «համասեռամոլության դրդելու, այդ գաղափարն առաջ տանելու և ֆինանսավորելու համար»:


Այսօր Ուգանդայում համասեռական հարաբերությունների համար դատապարտում են ցմահ ազատազրկման:


Օրինագծին դեմ են քվեարկել 389 պատգամավորներից միայն 2-ը: Իրավապաշտպաններն այն անվանել են «ատելության օրինագիծ, որի դրույթները բարբարոսական են, խտրական են և հակասում են Սահմանադրությանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր