Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

23 մար 2023 14:10

Ի՞նչ հարցուպատասխանին մասնակցելու մասին է խոսքը, երբ Փաշինյանը նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում, պետական գաղտնիք հրապարակում

Մենք առաջարկել ենք օրինաչափ ձևաչափ՝ Ազգային ժողովի նիստը: Պետք է անպայման իր աշխատասենյակում լինի՞ կամ սուրճի սեղանի շու՞րջ: Զարմանքով պատասխանեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այն հարցին, թե կհամաձայնեն, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հրավիրի խոսելու բանակցությունների ընթացքի մասին:


«Իրենք նման ցանկություն չունեն, իրենք ցանկացած հանդիպում փորձում են վերածել մի այլանդակ ձևակերպումների: Հիշու՞մ եք վերջին քննարկումը, թե ԱԺ փակ քննարկման ժամանակ «Քաղաքացիական խմբակցություն»-ը ներկայացնող անձինք ինչպիսի ձևակերպումներ էին տալիս: Էնտեղ որևէ քննարկում, որևէ սրտացավ վերաբերմունք հայրենիքի նկատմամբ չտեսանք մենք»,-ասաց Մինասյանը:  


Հարցին՝ ինչու՞ չեն օգտվում Կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունից՝ Մինասյանը պատասխանեց, որ մի քանի անգամ արդեն համոզվել են, որ իրենց հարցադրումներին Նիկոլ Փաշինյանը ոչ մի ըստ էության պատասխան չի տալիս. «Հերթական հիստերիան, նույնիսկ մեր պետությանը վնասող, նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում, պետական գաղտնիքի հրապարակում է լինում: Սա չի նշանակում, որ միշտ պետք է այդպես լինի, բայց իրենք պետք է դաս ստանան, որ Կառավարության հետ հարցուպատասխանը, ըստ էության, հարցերին պատասխան տալն է, այլ ոչ հիստերիա անելն ու ամեն ինչ նախկինների վրա բարդելը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր