Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

24 մար 2023 14:27

ԽՍՀՄ–ի ժամանակ աշխարհը հավասարակշռության մեջ էր, իսկ հիմա չգիտես` ինչ է կատարվում.Երբ կառավարում է մեկը, հասկանալի է` ինչի դա կարող է հանգեցնել

Ռուսաստանին ավելի շատ զենք պետք կլինի նույնիսկ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների ավարտից հետո։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական առաջատար ԶԼՄ–ներին, այդ թվում` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Մեր ռազմարդյունաբերական բաղադրիչի վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք դեռ որոշակի ճանապարհ կանցնենք, մեզ ապագայի համար պաշար է պետք։ Դա ակնհայտ է», – ասել է նա։
 
Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ աշխարհն անդառնալիորեն փոխվել է, անգլոսաքսոնական երկրների թելադրանքն ավարտվել է, և դրան փոխարինման է գալիս տարածաշրջանային համագործակցությունների դարաշրջանը։
«Աշխարհն այնքան արմատապես է փոխվել, որ ես չէի կարող պատկերացնել դեռ մի քանի տարի առաջ։ Հետդարձի ճանապարհ չկա։ Այլևս չի լինի այնպես, ինչպես եղել է։ Լավ է դա, թե վատ, չգիտեմ, բայց ամենայն հավանականությամբ լավ է։ Անգլոսաքսոնական երկրների դիկտատին վերջ է տրվել», – ասել է նա։
Հետևաբար, ըստ նրա, ինստիտուտները ևս պետք է փոխվեն։
 
«Դրանց մի մասն անարդյունավետ է, մյուսը մասը, ինչպիսին միջազգային քրեական դատարանն է, աղբային բնույթ է կրում, դրանց մի մասը գործում է։ Ինչ կլինի հետո` չգիտեմ, բայց ակնհայտ է, որ գալիս է տարածաշրջանային համագործակցությունների դարաշրջան, ինչպիսիք են ԲՐԻԿՍ–ը, ՇՀԿ–ն։ Դա ինչ–որ տեղ կարող է դիտվել որպես հետքայլ, բայց ավելի լավ է նման հետքայլ անել, քան փորձել ՄԱԿ–ի կամ մեկ այլ մարմնի հովանու ներքո ձևացնել, թե միակարծիք ես», – նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
 
Մեդվեդևը նշել է, որ ԽՍՀՄ–ի ժամանակ աշխարհը հավասարակշռության մեջ էր։
«Ի պաշտպանություն խորհրդային պետության ասեմ` այնուամենայնիվ դրա վրա էր պահվում ուժերի ողջ համաշխարհային հավասարակշռությունը։ Վարշավյան պայմանագրի և ՆԱՏՕ–ի միջև դիմակայությունը։ Ու դա, ի դեպ, թույլ չէր տալիս, որ իրավիճակի հավասարակշռությունը խախտվեր։ Կարելի է ամեն կերպ փնովել և՛ Վարշավայի պայմանագիրը, և՛ Խորհրդային Միությանը, և՛ ՆԱՏՕ–ին համապատասխանաբար, բայց աշխարհը հավասարակշռության մեջ էր, իսկ հիմա չգիտես` ինչ է կատարվում», – ասել է նա։
Մեդվեդևը եզրափակել է` երբ կառավարում է մեկը, հասկանալի է` ինչի դա կարող է հանգեցնել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր