Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

24 մար 2023 14:46

Թեժ օր է լինելու.Հայաստան-Թուրքիա խաղի համար հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել. թուրք երկրպագուների ներկայություն չի սպասվում

Մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղին նախատեսվում է նաև թուրքական պատվիրակության ժամանում: ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից ArmSport-ին տեղեկացրել են, որ հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել:

«Հայաստանի հետ խաղին ժամանելու են միայն ֆեդերացիայի ղեկավարները՝ նախագահ, փոխնախագահներ: Պատվիարակությանը տրամադրվել է տոմսերի այն քանակը, որը միշտ տրամադրվում է բոլոր ֆեդերացիաներին և սահմանված է ՈՒԵՖԱ-ի քվոտայով»,- ArmSport-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:

Հատկանշական է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ երեկոյան Թվիթերի էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Երևանում կայանալիք խաղի հատուկ տոմսերի վաճառքը շարունակվում է: Տեղեկացնենք՝ այդ տոմսերով խաղին ներկա գտնվել հնարավոր չէ, այն կարող է ծառայել միայն որպես հուշ:

ArmSport-ը ՀՖՖ-ից նաև տեղեկացել է, որ թուրքական կողմին որևէ տոմս չի վաճառվել: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին հյուր երկրպագուներ ներկա չեն լինելու: ՀՖՖ-ից ասել են, որ այս առումով ոչինչի չի փոխվել և Երևանում կայանալիք խաղին թուրք երկրպագուների ներկայություն չի սպասվում:


Թուրքիայի հավաքականը այսօր՝ մարտի 24-ին, կժամանի Հայաստան:


Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում այսօր ժամը 18:15-ին։

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի ժամը 21:00-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր