Իրանը նրանցից մեկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինյանին. ադրբեջանցի պատգամավոր

Այս մասին այսօր Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է պատգամավոր Զահիդ Օրուջը։
Նրա խոսքով, Իրանի խորհրդարանի հայտարարությունը Ադրբեջանի դեմ նշանակում է ողջ պետական իշխանության ներգրավում Թեհրանի ղեկավարության կողմից վերջին 3 տարիների ընթացքում իրականացվող կրոնական ու ռազմական ճնշման մեջ։
Պատգամավորի խոսքով ադրբեջանա-իրանական հարաբերությունները հասել են ցածրագույն կետին։
«Իրանի խորհրդարանը դիմում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ խոչընդոտներ ստեղծելու Իսրայելի հետ մեր երկրի հարաբերությունների համար։ Նախ՝ պարտվող Ադրբեջանը անվտանգ կլիներ Իրանի համար, պարտվող Ադրբեջանը՝ ավելի շահավետ նրանց համար։ Երկրորդ՝ Հայաստանը համաձայնել է Զանգեզուրի միջանցքի բացմանը, սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո։
Իրանը նրանցից մեկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինյանին, ով ասաց․ «Ինչ ճակատագիր էլ ինձ սպասի, ես խաղաղության պայմանագիր կստորագրեմ». Ուստի Իրանը Փաշինյանին վերջնագիր է ներկայացրել»,- ընդգծել է ադրբեջանցի պատգամավորը։