Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

08 ապր 2023 12:25

Տեսանյութ.Ալիևը Ստեփանակերտով բարձրացել է Շուշի, ուղեկցել են ԼՂ նախկին չինովնիկներ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար, արցախյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Արցախի ճանապարհներն Ադրբեջանը պարբերաբար օգտագործել է՝ Շուշի տեղափոխվելու նպատակով։ Նա հայտնեց նաև, որ ժամանակին Ալիևը Ստեփանակերտի միջով բարձրացել է Շուշի, և նրան ուղեկցել են Արցախի նախկին չինովներիկներից։ Մարգարիտա Քարամյանն ասաց, որ ինֆորմացիան ստույգ չէ, բայց անընդհատ շփվելով ակտիվ արցախցիների հետ՝ ինքը ստացել է այդպիսի տեղեկություն։
 
Այն ճշտելու նպատակով՝ Factor TV-ն կփորձի ստանալ նաև Արցախի իշխանությունների մեկնաբանությունը։ Ըստ Մարգարիտա Քարամյանի՝ աստիճանաբար Արցախում սկսում են մտածել, որ ռուսական օկուպացիոն զորքը չի ապահովի անվտանգություն․ կա արտագաղթի տրամադրություն, մարդիկ կորցրել են հավատը։ «Ադրբեջանը չի հարձակվում ոչ թե ՌԴ-ից վախենալով, այլ գիտի, թե միջազգային իրավունքն ինչ է, ինքը պատասխան կտա։ Արցախցիները տեսել են, որ գրավվել է Խծաբերդը, Փառուխը։
 
Ռուսական զորքը հետ է քաշվել և հայերին հրաման է տվել հետ քաշվել, Ադրբեջանը տեղն է զբաղեցրել, նստել։ Ռուսները պայմանավորվում են ադրբեջանցիների հետ, զիջում են հայկական տարածքներն Ադրբեջանին։ Ռուս զինվորի աչքի առաջ սպանել են տրակտորիստին, հողերն են հանձնում, կրակում են հողագործների վրա, մարդիկ տեսնում են դա։
 
Այսօր ռուսական զորքն Արցախ հումանիտար բեռ հասցնելու դիմաց ահռելի գումարներ է պահանջում։ Եթե չտան, բեռը տեղ չի հասնի, ապրանքների գները եռապատկվել են»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր