Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, կդառնան ռուսական բանակի թիրախ          Ո՞րն է Փաշինյանի՝ Մոսկվա այցի իմաստը       Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը    

11 ապր 2023 14:31

Ադրբեջանցիները քանի հոգի են, ահաբեկչական գործողություններ կամ դիվերսիա, թե՞ որն է, չգիտենք,բայց փաստ է, ձերբակալությունը տեղի է ունեցել բնակիչների կողմից ֆիքսելուց հետո

«Հայաստանն անվտանգության խնդիր ունեցել է ոչ միայն արտաքին սահմանի առումով, նաև երկրի ներսում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստանի տարածք մուտք գործելու մասին։


Նա նշեց, որ այն մարմինները, որոնք  պետք է ապահովեին ներքին անվտանգությունը և նրանք, ովքեր երկրի ներսում նման իրավիճակներում պետք է կարողանային գործել, փաստացի  արդյունավետություն չեն դրսևորել։


«Մենք խոսում ենք դեռևս խմբի մասին, որի հետ  կապված մանրամասներ չկան։ Խոսվում է ադրբեջանցի երկու զինծառայողի մասին, կան տարբեր աղբյուներ, որոնք երրորդի մասին են նշում։ Որևէ հստակություն չկա, թե իրականում քանի հոգանոց խմբի մասին է խոսք գնում, իրականում նրանք ի՞նչ նպատակով են մուտք գործել Հայաստանի տարածք։ Նպատակը՝ հետախուզական տեղեկությունների ձեռք բերո՞ւմն է,  ահաբեկչական գործողությունների կամ դիվերսիայի  իրականացո՞ւմն է, թե՞ որն է, բայց փաստ է, որ մի կողմից  անցում է  եղել Հայաստանի առաջնագծով ու  նվազագույնը  2-3 օր Հայաստանի բնակավայրերում են։ Նրանցից մեկի ձերբակալությունը տեղի է ունեցել տեղի բնակիչների կողմից ֆիքսելուց և, ըստ էության, իրավապահներին հանձնելուց հետո»,- ասաց պատգամավորը։


Ադրբեջանական կողմից հայտարարությունը, թե եղանակային պայմանների պատճառով զինծառայողները մոլորվել ու հայտնվել են Հայաստանում, ըստ Տ. Աբրահամյանի, պատահական չէ. «Ի սկզբանե փորձում են նվազեցնել այն հնարավոր նշանակությունը կամ դերակատարումը, ինչ ունեն ադրբեջանցի այդ զինծառայողները։ Նմանատիպ իրավիճակում դա նրանց համար հնարավորություն է և որպես ագրեսոր չհայտարարվելու, և հետագայում նրանց Ադրբեջան վերադարձնելու համար։


Այս տեսանկյունից տեղեկատվական իմաստով, միջազգային ընկալման առումով Ադրբեջանը մեկ քայլ առաջ է գնացել, փորձել է նրանց ներկայացել իբրև մոլորվելու հետևանքով անցում կատարած զինծառայողներ։ Իրավիճակի ողջ մանրամասները դեռևս հայտնի չեն, դժվար է ասել, թե Հայաստանի տարածք մուտք գործելն իրականում ինչի  հետևանք է եղել, ինչ ծանրություն կարող է ունենալ Հայաստանի համար»։ 


Նա նաև նշեց, որ այս իշխանությունները բոլոր առումներով վատ նախադեպեր դնող, ներդնող կողմ են, չի բացառվում, որ ցանկացած դեպքում ինչ հանցանքներ էլ լինի այս զինծառայողների արարքներում,  ՀՀ իշխանություններին որևէ ձևով չկաշկանդի նրանց հենց այնպես հանձնել Ադրբեջանի իշխանություններին։ 


Հիշեցնենք՝ երեկ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր