Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 ապր 2023 15:57

Սենսացիոն սուտ են ՌԴ-ին գաղտնի հրթիռներ մատակարարելու մասին տվյալները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որ Եգիպտոսն իբր ծրագրել է Ռուսաստան գաղտնի մինչեւ 40 հազար հրթիռ ուղարկել։


Կրեմլի ներկայացուցիչը հերքել է այս հաղորդագրությունները՝ դրանք անվանելով «սենսացիոն սուտ»։




«Դա նման է հերթական սենսացիոն սուտ լուրերին, որոնք այժմ շատ են, եւ այսպես էլ պետք է վերաբերել նման հաղորդագրություններին», - ասել է  նա:


Ավելի վաղ The Washington Post թերթը, հղում անելով ամերիկյան հետախուզության նյութերին, որոնք արտահոսքի հետեւանքով հայնտվել էին համացանցում, հայտնել էր, որ Եգիպտոսը գաղտնի ծրագրում է մինչեւ 40 հազար հրթիռ ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։ Հրատարակությունը նշել էր, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին վերջերս հրամայել է իր ենթականերին մինչեւ 40 հազար հրթիռներ արտադրել՝ Ռուսաստան գաղտնի առաքման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր