ՊՆ-ից հետո Փաշինյանը շտապել է ՔՊ գրասենյակ.ամեն ինչ անել, որպեսզի բացառվի հանրության մոտ խուճապային տրամադրություններն ու անհանգստությունը. «Փաստ»

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս թիմի անդամներին պատմել է ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել հնարավոր բոլոր ռիսկերի ու սցենարների մանրամասները։ Միևնույն ժամանակ հատկապես խորհրդարանական «կազմին» հորդորել է «սեփական» քաղաքական օրակարգից չշեղվել, մասնավորաբար, նիստերի ժամանակ ընդդիմության հետ առանձնապես «պալեմիկայի» մեջ չմտնել, տուրք չտալ ընդդիմադիրների օրակարգին։
Մեր տեղեկություններով, հատուկ նշվել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բացառվի հանրության մոտ խուճապային տրամադրություններն ու անհանգստությունը՝ կապված հայ-ադրբեջանական հնարավոր բախումների հետ. պատգամավորների առաջ խնդիր է դրվել գեղեցիկ «փաթեթավորված» հանրային օրակարգում տիրաժավորել իրենց համար ցանկալի թեզեր ու անշառ թեմաներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: