Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

14 ապր 2023 10:17

Փաշինյանը կասկածներ ունի, որ զինվորականներ կան, որոնք գործակալներ են...Զինված ուժերը թիրախի վերածելն ընդունելի չէ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` երբ խոսում ենք Տեղ գյուղի ողբերգության մասին, սրա սկզբնակետը փաստացի այն հանգամանքն է, որ ապրիլի 1-ին, ունենալով համապատասխան քաղաքական որոշում, լոկացիայի փոփոխության եւ նոր բնագծերի ձեւավորման առումով, ՀՀ իշխանություններն անհրաժեշտ գործողություններ եւ միջոցառումներ չեն իրականացրել:


- Դրա հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն մեկնարկում ստացել է առավելություններ, համապատասխան դիրքավորում է իրականացրել Տեղ, Կոռնիձոր ուղղությամբ, այնպես էլ ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում մեր դիրքերն ունեցել են ոչ շահեկան իրավիճակ: Իշխանության հանցավոր անգործություն է եղել, զինված ուժերի թույլատրված բեռը ծանրացել է: Զինված ուժերն ունենում է ծանր պայմաններ՝ սկսած մարտական հերթապահությունից մինչեւ մարտական խնդրի լուծում:

— Պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Որեւէ մեկը տեղյակ չէ` ծառայողական քննություն անցկացվե՞լ է, ինչի՞ հետեւանքով է ազատվել տվյալ զինվորականը: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում էր, թե, ըստ էության, իրենք նախատեսել էին, որ Ադրբեջանը կարող է այդպիսի քայլերի գնալ, բայց ինչ-որ օղակում խնդիրը չի լուծվել եւ բերել է այսպիսի ծանր հետեւանքների: Երբ քաղաքական որոշումներ են լինում, դրանք պետք է վերահսկվեն ու ապահովվեն դրանց իրագործումը: Բարդել ողջ իրավիճակը զինված ուժերի, սահմանապահ զորքերի վրա, մի կողմ քաշվել եւ ասել` խնդիրը այս կամ այն զինվորականն է, պաշտոնից ազատեցինք, դրանով որեւէ  խնդիր չի լուծվում: Իշխանությունը, որտեղ առաջնային պատասխանատվություն ունի, այդ պատասխանատվությունը իրենից հեռու է տանում:
— Ամեն դեպքում, պարզվում է` Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ զինվորականներ կան, որոնք դրսից էլ, հնարավոր է, կառավարվում են, ու չի բացառվում, որ գործակալներ են...
— Սա վերաբերում է 44-օրյա պատերազմին «Եղնիկների» ուղղությամբ տեղակայված զորամասի աջ հատվածում գտնվող ռազմավարական բարձունքին: Այդ գործով որեւէ որոշում չկա, դատական որոշումների բացակայության պարագայում անվանարկել, պիտակավորել, որեւէ մեկին ի սկզբանե դավաճան համարել՝ ունի 2 նպատակ: Առաջինը` պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա, երկրորդը` ուղղորդել դատական համակարգը քաղաքական հայտարարությունների հիման վրա որոշում կայացնելու: Պատերազմական դրվագներում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ` սկսած ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելուց, բայց վերցնել մեկ-երկու տասնյակ մարդու առերեւույթ հանցագործությունները եւ զինված ուժերը վերածել թիրախի, բնականաբար, ընդունելի չէ: Ավելի մեծ հարված բանակին, մարտունակությանը, պարզապես, չեմ պատկերացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր