Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

15 ապր 2023 16:54

Ամբողջ միջազգային մամուլը ողողված է այս միջադեպով.Ադրբեջանական դրոշով զգեստը հեղինակած ու կարած մարդը որոշում է գցել Հայաստանի վարկանիշը

Երեկ Հայաստանը նոր նշաձող սահմանեց  ծանրամարտի  Եվրոպայի առաջնությունների բացման արարողությունների համար. մինչ այս անցկացված որևէ առաջնություն չէր ունեցել նման շքեղ, մասշտաբային ու ներկայանալի մեկնարկ։  Այս մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՝ շարունակելով.
«Սա ոչ միայն կարևոր է հենց ծանրամարտ սպորտաձևի տարածման ու զարգացման, այլև մեզ համար Հայաստանը, որպես սպորտային աշխարհի կենտրոն դիրքավորելու առումով։ 

 Եւ ահա Հայաստանը պետք է քաղի առավելագույնն այս համաեվրոպական միջոցառումից,  ինչու ոչ ցույց տա հաջորդ տարի աշխարհի ծանրամարտի առաջնությունը Երևանում անցկացնելու իր կարողությունները։ 

 Բայց արի ու տես, որ մի հայ երիտասարդ, ով ինքն է հեղինակել ու կարել Ադրբեջանի դրոշը բռնող մոդելի կրկին ադրբեջանական դրոշով զգեստը, որոշում է խափանել ողջ այս գործընթացը, գցել Հայաստանի միջազգային վարկը ու ձեռքի հետ էլ լավագույն նվերը մատուցում Ադրբեջանին. ամբողջ միջազգային մամուլը ողողված է այս միջադեպով։
 Ի դեպ այս ամենը հայրենասիրության քողի ներքո։ 
 Բայց կա պարզ ճշմարտություն` հայրենասիրության ցանկացած դրսևորման վերջնարդյունքը հայրենիքիդ օգուտ տալն է, եթե հակառակն է տեղի ունենում, դա ունի բոլորովին այլ անուն և արվում է բոլորովին այլ նպատակներով»։
 Թշնամու դրոշ վառելով ու քոնը թափահարելով, կենացներ ասելով,  հայրենակիցներին անվանարկելով հայրենիք չեն սիրում, պետություն չեն կառուցում, չեն հաղթում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր